ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունիսի 7-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Կիևյան կամրջից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացին նետվել է կամրջից։
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ-ում։