fbpx
Էկո

10 օրում արձանագրվել է 196 դեպք, հաշվարկվել է 148,7 մլն. դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Տեսչական մարմնից հայտնում են, որ մարտի 09-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխարհ պահպանության ոլորտում արձանագրվել է 196 դեպք:

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 09-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 196 դեպք, որից 148-ով հաշվարկվել է 148.710.812 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 81-ով նշանակվել 11.165.000 ՀՀ ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 6 դեպքից 4-ով հաշվարկվել է 135.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք»,-ասվում է գրառման մեւ։

https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2622630457988214

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ