Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Ղրղզստանի նախագահը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների առողջությամբ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը և Ժեենբեկովը տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Ղրղզստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ պայքարի միջոցառումները, ձեռնարկվող քայլերը և ձեռք բերված փորձը:
Կողմերը փոխանակվել են Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-տարեդարձի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումների շրջանակում զրուցելու ակնկալիքով: