«Լիվերպուլի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Ադամ Լալլանայի հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ավարտվելու էր հունիսի վերջին: «Լիվերպուլը» որոշել է նոր կարճաժամկետ պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ:
Անգլիայի 2019/20 թվականների առաջնությունը, որն ընդհատվել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, վերսկսվելու է հունիսի 17-ին: Հունիսի 21-ին «Լիվերպուլը» կխաղա «Էվերթոնի» հետ:
2014 թվականից ի վեր, Լալլանան «կարմիրների» կազմում անցկացրեց 178 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ:
Այս մասին հաղորդվում է «Լիվերպուլի» twitter-յան էջում։
Adam Lallana has agreed a short-term extension that will enable him to complete the remainder of the 2019-20 season with the club 🙌
— Liverpool FC (@LFC) June 9, 2020