«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի իրացրել 11-մետրանոցն Ա Սերիայի 20-րդ տուրի` «Կիևոյի» հետ խաղում (3:0):
Հարձակվողի` 52-րդ րոպեին իրացրած 11-մետրանոցը մրցակցի դարպասապահ Ստեֆանո Սորենտինոն հետ է մղել:
Այսպիսով, կարիերայի ընթացքում չիրացրած 11-մետրանոցների քանակով Ռոնալդուն հավասարվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին` 25-ական:
Ռոնալդուն 25 11-մետրանոց չի իրացրել 139 փորձից, իսկ Մեսսին` 108:
Ռոնալդուի համար սա առաջին չիրացրած 11-մետրանոցն էր «Յուվենտուսի» կազմում: Ավելի վաղ նա 4 փորձից 4-ում հաջողել էր:
Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն Իտալիայի առաջնության 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը:
Հայտնում է armsport.am-ը։