Կառավարությունն այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հարց ներկայացրեց, որով թույլատրվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքը և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
«Արժեքը 100 տոկոսի չափով պետք է լինի որպես մեկնարկային գին՝ 1 294 090 800 դրամ»,-ասաց նախարարը:
«Այսինքն հստակ նշված է լինելու, թե ինչը կարելի անել շինարարության ընթացքում, ինչը ոչ, դրա մեջ մտնում է նաև շենքի հարկայնությունը, նպատակը և այլն: Շենքի արտաքին տեսքի միջամտություններ չեն կարող լինել»,-նկատեց վարչապետը: