fbpx
Կրթություն

ԵՊՀ ռեկտորը ներկայացրել է համալսարանի ֆինանսական հաշվետվությունը

Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստից հետո բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է համալսարանի ֆինասնական հաշվետվությունը: Մասնավորապես, Սիմոնյանի տեղեկացմամբ՝ ԵՊՀ արհեստակցական միության կողմից համալսարանի 316 աշխատողի հատկացվել է 13 մլն 342 հազար դրամ: Համալսարանի աշխատակիցների՝ ԵՊՀ-ում սովորող 161 երեխաների համար կիրառվել է ուսման վարձավճարի մինչև 80 տոկոս զեղչ:

«ԵՊՀ ֆինանսական միջոցներից հատկացվել է 56 մլն ՀՀ դրամ, իսկ խրախուսման և օգնության նպատակով 18 աշխատողի հատկացվել է 2 մլն 800 հազար դրամ: 2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների վիճակը բարելավելու նպատակով զոհված 24 զինծառայողի 56 անչափահաս երեխաների՝ հենց ապրիլից մինչև նրանց  չափահաս դառնալը ԵՊՀ-ն տրամադրում է ամենամսյա դրամական օգնություն», – ասել է Սիմոնյանը:

Հայտնում է shantnews.am-ը։

Ավելի վաղ հայտնել էր, որ այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստում խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Գևորգ Մուրադյանը: Նա Ֆիզիկայի ֆակուլտետի Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ