«Չելսին» մինչև շաբաթվա վերջ կարող է պայմանագիր կնքել «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների հետ։
Հայտնի է, որ ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 53 միլիոն ֆունտ:
Տրանսֆերի իրականացումը ձգձգվում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված բժշկական սահմանափակումների պատճառով։
Այս մասին հաղորդում է Evening Standard-ը։