fbpx
Քաղաքականություն

Ամենամիամիտ հարցադրումները ԲՀԿ-ից, ամենածուղակ հարցերը ԼՀԿ-ից դատախազին. Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է այսօրվա ԱԺ նիստին:

«Ամենամիամիտ հարցադրումները ԲՀԿ-ից, ամենածուղակ հարցերը ԼՀԿ-ից դատախազին

ԼՀԿ-ն սարդիչ հարցեր է ուղղում, որպեսզի բորբոքի կաշառք ստացողներին և հնարավորություն ընձեռի իրենց հանցավոր գործընկերներին փողոց հանել նրանց՝ պատասխանատվություն կանչելու սպառնալիքով։

Սա կանխարգելելու համար քաղաքական ու իրավական առումներով իրենց համար հնարավորինս անվնաս ձևով իշխանությունները արժե, որ մեսիջ ուղարկեն այդ մարդկանց, չանայծ՝ դա արվել է 2018-ի շարժման և հետագա ժամանակահատվածում, որ կաշառք ստացողներն են հետ կանգնել այդ արատավոր երևույթից և վերջ դրել հանցավոր ռեժիմին, այնուհանդերձ այսրոպեական աշխատանքներ պետք է տարվեն, որովհետև վստահ եմ, որ հիմա նրանց վրա աշխատում են փողոց դուրս բերելու համար։

Նաև արժե, որ իրավապահները աշխատանքներ տարվեն բողոքի ակցիաներին մասնակցելու ներքաշող բոլոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու համար՝ հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակով առողջապահական ու կյանքի անվտանգության մարտահրավերներին դիմակայելը»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4187114544633741?comment_id=4187150977963431&reply_comment_id=4187225304622665&notif_id=1592293421114272&notif_t=comment_mention

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ