ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում: Վարչապետը նոր տեղեկատվություն է հայտնում ՀՀ-ում կորոնավիրուսի թարմացման մասին:
«Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել:
Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը:
Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2668573423463036