fbpx
Խորհրդարան

Արման Աբովյանի ու իր գործընկերների աշխարհը փլվում է․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի այն հայտարարությանը, թե «երկիրը վարի է գնում, մինչդեռ այս օրերին ԲՀԿ-ին անդամակցության զանգվածային հայտեր են ստացվում»։

«Բայց եթե երկիրը վարի է գնում և «Բարգավաճ Հայաստանը» անդամակցության դիմումների հոսք ունի, ապա դա նշանակում է, որ ամեն ինչ լավ և հույս կա։

Իրականում, ժպիտով եմ վերաբերվում, որովհետև, միգուցե, Արման Աբովյանի աշխարհը փլվում է և իր գործընկերների աշխարհը, որտեղ իրենք ապրել են, բարգավաճել են, թղթեր են ստորագրել, երդումներ են տվել, փլվում է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այլևս օրենքը միանշանակ բոլորի համար է և ԱԺ դահլիճը, ինչպես նաև պատգամավոր լինելը չի կարող ինդուլգենցիա հանդիսանալ քրեական հանցագործություններ անելու համար», – ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ եթե դատախազը դիմում է ԱԺ-ին, ապա ԱԺ-ն պետք է դատախազին հնարավորություն տա, որ գործը քննվի։

https://www.facebook.com/azatutyun/posts/3444104102301609?__cft__[0]=AZUWbxkMUaSuror04EtFyBxeZcrCwCQXqmnZnY8VI7eixjEofyUUooVXghDgcFVpN9CJHgfea141wSUX5Pzp0aNnIe7NO34Nn2Ni_wuvQON8fWW8JGRngIorcca7zvB_SIZ72TVetvPvMvQmS9e8shtomUtzKWjeYSdOpXHJzHvABg&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ