fbpx
Աշխարհ

Բրիտանիայում սկսում են COVID-19-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կամավորների վրա

Լոնդոնի արքայական քոլեջի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բրիտանիայի գիտնականները սկսում են COVID-19 – ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա։ Հետազոտության համար ներգրավել են 300 կամավորների՝ 18-70 տարեկան: Նրանց կներարկեն պատվաստանյութի 2 չափաբաժին: Եթե նրանց իմունային համակարգը դրական արձագանքի՝ կներգրավեն ևս 6.000 կամավորի:

Գիտնականները հայտնել են, որ պատվաստանյութը կորոնավիրուսի թույլ տարբերակը չէ, այլ կազմված է դրա գենետիկ կոդի սինթետիկ շղթայից: Նախկին փորձարկումները կենդանիների վրա դրական արդյունք են տվել և հուսադրող արդյունավետություն են ցույց տվել: Մեծ Բրիտանիայի կառավարությունը 41 մլն ֆունտ ստեռլինգ է հատկացրել այդ պատվաստանյութի մշակման համար:

Գիտական խմբի ղեկավարը նշել է՝  գիտական տեսանկյունից սա նշանակում է, որ մենք սկսել ենք մշակել պատվաստանյութը ռեկորդային կարճ ժամանակահտվածում:

«Մենք սկսել ենք աշխատանքները 0-ից և հասել ենք մարդկանց վրա կլինիկական փորձարկումների փուլին մի քանի ամսվա ընթացքում, ինչը նախկինում չի եղել ոչ մի պատվաստանյութի դեպքում: Եթե մեր մոտեցումն աշխատի, պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ լինի, նշանակում է՝ դա արմատապես կփոխի ապագայում հիվանդության բռնկման նկատմամբ մեր վերաբերմունքը»,- ասել է գիտական խմբի ղեկավար Կատրինա Պոլլոկը:

Սկզբում 18-45 տարեկան 15 կամավորների օգնությամբ պետք է գտնվի անհրաժեշտ չափաբաժինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ