fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարելու. օրակարգում Սահմանադրության փոփոխությունն է

Այսօր` հունիսի 22-ին, ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որից իրազեկվել ենք, որ այսօր ժամը 13-ին արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի:

«Որքան հասկացա, երեքժամյա ռեժիմ է սահմանված, այսինքն առաջին ընթերցմամբ ընդունվում է, երեք ժամ առաջարկությունների համար, հետո գնում է երկրորդ ընթերցում: Գիտեք, որ ամբողջ աշխարհում, երբ Սահմանադրություն է փոխվում, դա ամիսների աշխատանք է, հանրային լսումներ դեբատներ, քարոզարշավ, բանավեճեր: Հայաստանում դա արվում է այս ձևով: Այսինքն առավոտյան իմանում ես, որ այսօր Սահմանադրությունը պետք է փոխվի ու փոխվում է Սահմանադրությունը: Սա լուրջ խնդիր է թե մեր միջազգային պարտավորությունների մասով, թե ընդհանրապես ժամանակին ասվածի և քննարկված մասով»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նաև հավելեց, որ հնարավոր է, որ ԼՀԿ-ն չմասնակցի այդ նիստին, բայց նրանք դեռևս քննարկում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ