fbpx
Աշխարհ

Թրամփը քիչ ուշադրություն է դարձնում մեր դաշնակիցներին. Բոլթոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ Թրամփը որոշումներ է կայացնում՝ նախևառաջ հաշվի առնելով այն, թե ինչպես դրանք կանդրադառնան նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունների վրա:

Բոլթոնը հայտնել է, որ իր կարծիքով Թրամփն այնքան է կենտրոնացած վերընտրվելու հարցի վրա, որ բոլոր երկարաժամկետ նկատառումները երկրորդ պլան են մղվել:

«Ուստի նա կարծում էր, որ եթե կարող է համատեղ լուսանկարներ ունենալ Կիմ Չեն Ընի հետ Կորեական թերակղզու ապակայունացված գոտում կամ եթե նա կարծում էր, որ կարող է ՄԱԿ-ում հանդիպումներ անցկացնել ՄԱԿ-ի իրանցի այաթոլաների հետ, ապա հիմնական շեշտը դրվում էր համատեղ լուսանկարվելու և մամուլի արձագանքի վրա այդ իրադարձությանը, իսկ նրան, թե ինչպես այդ ամենը կանդրադառնա Միացյալ Նահանգների բանակցային դիրքերի կամ մեր դաշնակիցների վրա, քիչ ուշադրություն է դարձվել: Ինձ թվում է, որ այլ պետությունների ղեկավարների համար պարզ էր, որ իրենք գործ ունեն մի նախագահի հետ, ով պարզապես լուրջ չի վերաբերում այդ հարցերին՝ ի վնաս մեր երկրին»,-ասել է Բոլթոնը:

Այս մասին հայտնում է ABC-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ