fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում հինգերորդ սերնդի F-35 կործանիչն աղետի է ենթարկվել

F-35 կործանիչն աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի Յուտայի նահանգում: Այդ մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 388-րդ ավիացիոն թևը, որը տեղակայված է Սոլթ Լեյք Սիթի քաղաքից ոչ հեռու գտնվող Հիլ ավիաբազայում:

«388-ից F-35-ը կործանվել է թռիչքավայրԷջքային գոտու հյուսիսային ծայրում: Օդաչուն ինքնանետվել Է: Փրկարարական թիմերն արձագանքում են»,-նշվել է հաղորդագրության մեջ:

Օդաչուի ճակատագրի և կործանիչի աղետի պատճառների մասին մանրամասներ չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ