fbpx
Աշխարհ

Զելենսկին չէր գնա Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին, եթե նույնիսկ հրավեր ստանար

Interfax լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր գնա Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին, եթե նույնիսկ իրեն հրավիրեին ՌԴ իշխանությունները։

Զելենսկին The Globe and Mail կանադական լրատվամիջոցին օնլայն հարցազրույցի ժամանակ նշել է․

«Ոչ, չէի գնա։ Կարծում եմ՝ պաշտոնական հրավեր չի եղել»։

Հունիսի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը Զելենսկուն հրավեր չի ուղարկել Հաղթանակի շքերթին ներկա գտնվելու համար։

Մոսկվայում Հաղթանակի շքերթը կկայանա հունիսի 24-ին։ Այն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ