Հրդեհից փրկված արվեստի գործերը Աստվածամոր տաճարից տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան

Հրապարակող՝

Հրդեհից փրկված արվեստի գործերը Աստվածամոր տաճարից տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր ստեղծագործությունները տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը:

«Մեր ունեցած տեղեկությամբ՝ Նոտր Դամում հրդեհից փրկված արվեստի բոլոր գործերն ապրիլի 16-ին տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան»,- ասված է հեռուստաալիքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Երեքշաբթի կամ չորեքշաբթի դրանք կտեղափոխվեն Լուվր, նշում է հեռուստաալիքը:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել է տաճարի սայրաձողը, կրակով էր բռնվել կրող կառուցվածքը: Հրդեհաշիջմանը ներգրավվել էր մոտավորապես 400 հրշեջ: Figaro թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հայտնել է հրդեհի մարման մասին: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:

Ամենաթարմ