fbpx
Սպորտ

Մենք պետք է ավելի լավ հանդես գանք․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Լեգանեսի» հետ գրանցած ոչ-ոքին Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում (1:1)։ Զիդանի խոսքերը փոխանցում է ֆրանսիական AS սպորտային օրաթերթը․

«Առաջին կեսն ինձ այնքան էլ դուր չեկավ, երկրորդն ավելի լավն էր, քանի որ կարողացանք խուսափել պարտությունից: Տպավորություններս այնքան էլ լավը չէ, բայց ոչ էլ վատն են, քանի որ մենք միևնույն է հավասարեցրինք հաշիվը, իսկ «Լեգանեսը» տանը քիչ է գոլ բաց թողնում:

Գիտեինք, որ արդեն ոչինչ չենք կարող հաղթել այս մրցաշրջանում: 6 խաղ է մնացել, մենք պետք է ավելի լավ հանդես գանք: Հաջորդ մրցաշրջանում մենք հաստատ ավելի լավ կխաղանք, բայց կփորձենք դա իրականացնել նաև հիմա»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ