Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում հուշարձանների վնասումը կպատժվի մինչև 10 տարվա ազատազրկմամբ:
Թրամփը նշել է, որ ինքը դաշնային կառավարությանը թույլատրել է կալանավորել բոլորին, ովքեր ԱՄՆ-ում կզբաղվեն վանդալիզմով և կավերեն հուշարձանները:
«Նրանց նկատմամբ կիրառել ընդհուպ մինչև 10 տարվա ազատազրկման պատիժ՝ ըստ վետերանների հուշահամալիրների պահպանման մասին օրենքի և այս հարցին առնչվող այլ ակտերի»,- նշել է ԱՄՆ առաջնորդն իր Twitter-յան էջում:
Թրամփը նաև նշել է, որ իր հրամանն ուժի մեջ է մտնում անմիջապես և կարող է կիրառվել արդեն իրականացված վանդալիզմի ակտերի նկատմամբ:
Numerous people arrested in D.C. for the disgraceful vandalism, in Lafayette Park, of the magnificent Statue of Andrew Jackson, in addition to the exterior defacing of St. John’s Church across the street. 10 years in prison under the Veteran’s Memorial Preservation Act. Beware!
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 23, 2020