«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է 27-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ հանդիպման մասին (3-3):
Մարզիչը ասել է, որ իր կարծիքով իրենք պետք է հաղթեին այդ խաղում:
«Հանդանովիչը մի քանի դրվագում պարզապես փրկեց մեզ: Անչափ հիասթափված եմ, տղաները ՝ նույնպես: Կատարած ողջ աշխատանքն ընկավ ջուրը: Պետք է ավելի ուշադիր լինենք. այսպես չի կարող շարունակվել»,- ասել է Կոնտեն:
Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն: