fbpx
Իրավական

Մուկուչյանը անդրադարձավ ընտրակեղծիքների թեմային

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընտրակեղծիքների թեմային։

Մուկուչյանի խոսքով՝ տեղամասերի հետ կապված դիմումները, բողոքները, ահազանգերը ԿԸՀ-ն հրապարակային քննության առարկա է դարձրել նիստերի ժամանակ։

Նա նշեց, որ հանձնաժողովը իր իրավասության տիրույթում, վարչական վարույթի շրջանակում, դրանք քննել և որոշումներ է կայացրել։

«Ես չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ կազմվել է արձանագրություն, բերվել է ԿԸՀ, և ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ փոխել է այդ թվային ցուցանիշները և այլն», – ասաց Մուկուչյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ