fbpx
Խորհրդարան

Կա տեղեկություն, որ Իմ Քայլից 2 պատգամավոր, իմանալով, որ վարակակիր են, եկել են ԱԺ. Զոհրաբյան

Այսօր` հունիսի 29-ին, ԱԺ-ում լրգարողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հունիսի 22-ին՝ Սահմանադրության փոփոխությունների արտահերթ նիստին «Իմ քայլը»-ից երկու պատգամավոր, որոնց մոտ հաստատված է եղել կորոնավիրուս, մասնակցել են նիստին, Զոհրաբյանն ասաց` ես հստակ տեղեկություն չունեմ, բայց կա տեղեկություն, որ նման բան եղել է, նաև ասել են այդ երկու պատգամավորի անունը, որոնք գիտեին, որ իրենք վարակակիր են, ձեռնոցներով, դիմակով եկել են քվեարկության: Եթե հետևեք, կհասկանաք՝ ում մսին է խոսքը:

«Ես տեղեկություն չունեմ, գիտեմ, որ SOS ռեժիմով բոլոր պատգամավորները բերման են ենթարկվել»,-հավելեց Զոհրաբյանը, ապա ասաց.

«Եթե դա իրականությանը համապատասխանում է, համարում եմ ուղղակի անբարո, ամոթալի քայլ»,-ասաց նա;

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ