fbpx
Աշխարհ

Չինաստանում գրիպի նոր տեսակ են հայտնաբերել․ այն կարող է դառնալ համավարակ

Չինաստանի գիտնականները գրիպի նոր վիրուս են հայտնաբերել, որը կրկին կարող է վերածվել համաճարակի։

Այս մասին գրում է BBC-ն։

Նշվում է, որ վարակի կրողներն այս պահին խոզերն են ու այն խոզերից կարող է փոխանցվել մարդուն։ Սակայն գիտնականները մտահոգված են, որ ապագայում վիրուսը կարող է մուտացվել ու արդեն փոխանցվել մարդուց մարդուն։

Ըստ աղբյուրի՝ սա կարող է վտանգավոր լինել նաև, քանի որ վարակը նոր է ու մարդկանց դիմադրողականությունը դրա նկատմամբ կամ շատ թույլ է, կամ էլ ընդհանրապես չկա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ