fbpx
Իրավական

Կոչ ենք անում մինչև հունվարի 31-ը «Բագրատաշեն»-ում կայանված աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում՝ աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:

Ներկայացնենք կոչն ամբողջությամբ.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները  (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7 օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ