fbpx
Սպորտ

Ռուսաստանում անցկացրած ժամանակաշրջանը լավագույնն է կարիերայումս. Արաս Օզբիլիս

Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Վիլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Elf Voetbal-ի հետ զրույցում պատմել է Ռուսաստանում խաղալիս իր նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրվածության, ինչպես նաև «Բեշիքթաշ» տեղափոխության մասին:

«Ստամբուլն իմ ծննդավայրն է, այն հրաշալի մեգապոլիս է Բոսֆորի վրա, սակայն եթե ընդհանրապես խաղադաշտ դուրս չեմ գալիս, այնտեղ մնալու իմաստ չկա: «Բեշիքթաշ» տեղափոխվելուց առաջ, քանի որ ես հայ եմ, կասկածում էի՝ արդյո՞ք արժի տեղափոխվել, բայց երկրպագուները շատ ջերմ ընդունեցին ինձ: Կարող եմ ասել, որ «Բեշիկթաշի» երկրպագուները շատ լավն են:

Ռուսաստանում անցկացրած ժամանակաշրջանը դեռևս լավագույնն է կարիերայումս, «Մանչեսթեր Յունայթեդ»-ից սկաուտներ էին եկել՝ դիտելու իմ խաղը: Բայց, ցավոք, ես ծնկի ծանր վնասվածք ստացա և ստիպված էի երկար ժամանակ ապաքինվել»,- ասել է Օզբիլիսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ