Նկատի ունենալով Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում արձանագրված ցածր ջերմային ռեժիմը՝ գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ՝ վերոնշյալ մարզերի թվով 12 մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Վարչական վարույթների շրջանակում իրականացված զննումների արդյունքում պարզվել է, որ 12 հաստատություններից 11-ում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սանիտարական նորմերով սահմանված նորմայից:
Հարուցված վարչական վարույթների վերջնական արդյունքների և դրանց հիման վրա իրականացված գործողությունների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություններ:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել` 0047, ք.Երևան, Նորք–Մարաշ, Ա. Արմենակյան 129, հեռ.՝ (374-10) 65-05-53, Էլ. Փոստ [email protected]: