Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ

Ամենադիտվածներ

Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ

Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 շաբաթվա ընթացքում սեզոնայնությամբ պայմանаվորված արձանագրվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ: Այս մասին հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հիվանդացությունն ըստ տարիքային խմբերի առավել բարձր է հիմնականում 0-4 տարեկան երեխաների շրջանում։ Ակտիվության բարձր ինտենսիվություն է արձանագրվում ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։

Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա H1N1 և H3 ենթատեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է.

եթե դեռ չեք պատվաստվել գրիպի դեմ, դիմեք ցանկացած պոլիկլինիկա/ամբուլատորիա՝ անկախ գրանցման վայրից, և պատվաստվեք,

եթե ունեք սուր շնչառական վարակների բնորոշ ախտանշաններ (քթահոսություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ, մկանացավ, թուլություն), անհապաղ դիմեք բժիշկի հետագա բարդություններից խուսափելու համար,

խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,

մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, անհարկի մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

հագնվե´ք եղանակին համահունչ,

պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

հետևե´ք անձնական հիգիենային:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();