fbpx
Քաղաքականություն

Հայաստանում ներդրումներ հիմնականում կատարում են սփյուռքահայերը. Փաշինյան

Նախորդ տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումները շուրջ 50 տոկոսով աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի հարցը վերաբերում էր նրան, թե հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում որտեղի՞ց են ստացվում օտարերկրյա ներդրումները՝ Ռուսաստանի՞ց, Միացյալ Նահանգների՞ց, գուցե Իրանի՞ց:

«Հիմնականում ներդրողները հայկական սփյուռքից են, հիմնականում հայերն են՝ և՛ Ռուսաստանից, և՛ Միացյալ Նահանգներից, և՛ Եվրոպայից, բայց ներդրումների հիմնական հոսքը հայկական է, սփյուռքի ներդրումներն են», – ասաց Փաշինյանը:

Հարցին, թե ո՞ր ոլորտներին մեջ են լինում այդ ներդրումները, Փաշինյանը պատասխանեց, որ հիմնականում խոսքը տեքստիլ արդյունաբերության, ՏՏ և գյուղատնտեսական ոլորտներին է վերաբերում: Վարչապետի խոսքով՝ հեռանկարային է նաև վերականգնվող էներգիայի ոլորտը, որտեղ նույնպես մեծ ներդրումներ են գալիս:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ