fbpx
Զինված Ուժեր

ՊԲ-ում անց են կացվել ցուցադրական պարապմունքներ

ՊԲ-ի հարավ-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, հունվարի 30-ին անց են կացվել ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում միավորումների և զորամասերի հրամանատարական կազմին ևս մեկ անգամ ցուցադրվել են այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել զորամասերը «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի բերելու դեպքերում:

Սկսած զորամասի հերթապահի գործողություններից մինչև ստորաբաժանման անձնակազմի տագնապով վերկաց, զենքի և զինամթերքի ստացում, ապաստարանների և նստեցման շրջանների զբաղեցում, ինչպես նաև անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերի ծավալում, շենք-շինությունների, զինվորական ունեցվածքի հանձնում-ընդունում, գործողություններ` ռազմական տեխնիկայի և սպառազինության հետ, միավորումների և զորամասերի վարչակազմերի անելիքների հստակեցում:

Ցուցադրական պարապմունքների ժամանակ վերադասի կողմից առավել մեծ ուշադրություն է դարձվել այն բոլոր հարցերին, որոնք ունեն գործնական ու կիրառական նշանակություն: Ըստ այդմ՝ հաշվի են առնվել ինչպես 2016 թվականի ապրիլյան դիմակայության ժամանակ արձանագրված զարգացումները, այնպես էլ այն բոլոր բեմագրերը, որոնք բխում են հակառակորդի հավանական գործողությունների բնույթից:

Վերջում բանակի հրամանատարը ամփոփել է արդյունքները և հանձնարարել ներկաներին անցկացված պարապմունքներից արված հետևությունները ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել առաջիկա ուսումնաշրջանում:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ