fbpx
Աշխարհ

Բիձինա Իվանիշվիլին տանուլ է տվել դատավարությունը Սինգապուրում

Բիձինա Իվանիշվիլին տանուլ է տվել դատավարությունը Սինգապուրում, այդ մասին հաղորդում է հետաքննող լրագրողների ifact միությունը:

Բիձինա Իվանիշվիլին գումար վատնելու մեղադրանքով դատական ​​հայց է ներկայացրել Պատրիկ Լեսկադրոնի դեմ, ով շվեյցարական «Credit Suis» բանկի ղեկավարն էր: Նա խարդախության մեղադրանքով 10 ամիս անց էր կացրել բանտում:

Իվանիշվիլին հենց նրան էր մեղադրում իր գումարները յուրացնելու մեջ, և հենց նրա դեմ էլ հայց է ներկայացրել Շվեյցարիայում, Նոր Զելանդիայում, Բերմուդներում և Սինգապուրում:

The Singapore Strait Times-ի տվյալներով՝ Սինգապուրի դատավորը հրաժարվել է գործը քննել, մեկնաբանելով՝ քանի որ հանցագործությունը տեղի է ունեցել Շվեյցարիայում, հենց Շվեյցարիայի դատարանն էլ պետք է քննի գործը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ