fbpx
Սպորտ

Երկրորդ խաղակեսում շատ տարօրինակ իրավիճակներ եղան. Կլոպը մրցավարության մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Վեսթ Հեմի» հետ ոչ-ոքի (1:1) խաղալուց հետո մեկնաբանել է մրցավար Կևին Ֆրենդի աշխատանքը:

«Մենք գոլը խփել էինք խաղից դուրս վիճակից: Մրցավարը, ըստ երևույթին, դրա մասին իմացել է ընդմիջման ժամանակ, ու դա բացատրում է այն, որ երկրորդ խաղակեսում շատ տարօրինակ իրավիճակներ եղան, ոչ կրիտիկական, բայց դրանք կոտրեցին տեմպը:

Մի շարք 50/50 կամ 60/40 իրավիճակներ եղան… Գումարած նշանակված տուգանային հարվածը՝ հօգուտ մրցակցի: Մարդկային առումով հասկանում եմ. եթե ես առաջին խաղակեսում մեծ սխալ եմ թույլ տվել, ապա չեմ ցանկանա այն խորացնել: «Վեսթ Հեմը» հավասարեցրեց հաշիվն ու վաստակեց ոչ-ոքի արդյունքը:

Չի կարելի ասել, թե մենք լավ հանդիպում անցկացրինք: Մի քանի ֆուտբոլիստներ բարձր մակարդակով չխաղացին, բայց այդպես արդեն եղել է ու այդպես կրկին կլինի»,-գերմանացի մասնագետն ասել է Sky Sports-ին:

Հիշեցնենք՝ «կարմիրները» շարունակում են գլխավորել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը (62 միավոր), սակայն այս տուրից հետո արդեն միայն 3 միավորով են գերազանցում Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիին» (59):

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ