fbpx
Հասարակություն

Դավիթաշենի կամրջի վրա տղամարդու ինքնասպանության փորձ է կանխվել

Փետրվարի 5-ին, ժամը 16:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հ. Ա.-ի (մոտ 30 տարեկան տղամարդ) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ