«Բանանց» ՖԱ-ն պայմանագիր է կնքել պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Անդրանիկը մինչ այս հանդես է եկել «Միկայում» և «Ալաշկերտում»:
«Ալաշկերտն» անցած տարվա դեկտեմբերին էր հայտարարել Ոսկանյանի հետ պայմանագիրը խզելու մասին: Ընթացիկ մրցաշրջանում նա Հայաստանի առաջնության 22 հանդիպման էր մասնակցել «Ալաշկերտի» կազմում:
«Բանանցն» Անդրանիկ Ոսկանյանին հաջողություն և բազում հաղթանակներ է մաղթում:
Հաղորդում է armsport.am-ը։