fbpx
Աշխարհ

Սիրիայում հայտարարել են ազգային արդյունաբերական արտադրության վերականգնման մասին

Սիրիայում վերականգնվել է ազգային արդյունաբերական արտադրությունը, ինչի մասին վկայում է նոր գործարանների գործարկումը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարարության ներկայացուցիչ Յասեր Ռաբուան:

«Այսօր մենք վստահությամբ կարող ենք ասել ազգային արդյունաբերական արտադրության վերականգնման մասին»,- նշել է Ռաբուան փախստականների վերադարձման Ռուսաստանի և Սիրիայի միջգերատեսչական շտաբների նիստում:

Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում վերջերս գործարկված «Սիամկո» ավտոգործարանը Դամասկոսի նահանգի Ադրայի արդյունաբերական գոտում, ֆոսֆատային պարարտանյութերի արտադրության գործարանը Հոմսում, էլեկտրասարքավորանքի արտադրության գործարանը Հալեպում, թեթև արդյունաբերության ձեռնարկությունը Համայի նահանգում, ինչպես նաև լրացուցիչ գիծ է գործարկվել «Էլ Յարմուք» ալրաղաց գործարանում՝ Դեռայում: «Առավել մրցունակ արտադրանքն աջակցություն է ստանում և առաջ մղվում արտահանման, այդպես է ապահովվում ելքն արտասահմանյան երկրների շուկաներ»,- հավելել է Ռաբուան:

Ինչպես նշել է բանախոսը, բարեկամական երկրների հետ առևտրական ծավալի մեծացման և օտարերկրացի ներդրողների ներգրավման համար իրականացվում են հատուկ առաջարկություններ՝ Սիրիայի ազատ տնտեսական գոտիների առավելությունների և արտոնությունների տրամադրմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ