Մոսկվայի Քրիստոս Փրկչի մայր տաճարում և հարակից տարածքներում վերանորոգման մասշտաբային աշխատանքներ են սկսվել. հայտնում է Комсомольская правда-ն: Պատճառը տարիներ առաջ տաճարի շենքում հայտնաբերված ճեղքերն են:
Վերանորոգման աշխատանքների հետ կապված`տաճարի հայկական խաչքարն այլ հուշարձանների հետ ժամանակավորապես տեղափոխվել է:
Հայկական խաչքարը քրիստոնեության 2000-ամյակի առթիվ Ռուս ուղղափառ եկեղեցուն է նվիրել Հայ առաքելական եկեղեցին: