Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հանդիպում է ունեցել լրագրողների հետ:
Խոսելով մի քանի թեմաների մասին` հավաքականի գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև Արթուր Ալեքսանյանի առողջական վիճակին.
«Արթուրն այս շաբաթվա վերջին կվերադառնա ԱՄՆ-ից:
Բժիշկները կտան վերջնական պատասխանը, թե ինչ ծանրաբեռնվածությամբ նա պետք է սկսի մարզումները: Արթուրը նպատակ ունի լավ պատրաստվելու աշխարհի առաջիկա առաջնությանը, ու Օլիմպիական խաղերին: Եթե առողջական խնդիրները նրան չխանգարեն, ուրեմն նա լրջորեն կպատրաստվի Աշխարհի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին: Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, ապա դեռևս հստակություն չկա, թե ովքեր կմասնակցեն այդ ստուգատեսին: Հավանական է, որ Արթուրն այն բաց կթողնի»,- ասել է Ջուլֆալակյանը:
Հաղորդում է armsport.am-ը։