fbpx
Հասարակություն

Տրանշ 1-ում ու 2-ում որակի հետ կապված լուրջ խնդիրներ կան. Հակոբ Արշակյան

Տարվում են աշխատանքներ հյուսիս-հարավ ավտոմայրուղու առաջին և երկրորդ տրանշներով նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսված ժամկետներում (2019 թ-ի սեպտեմբեր, Aysor.am) ավարատելու համար, լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Այն ծավալները, որոնցով առաջ էին գնում աշխատանքները, մեր գործուն ջանքերի շնորհիվ եռապատկվել են: Ի սկզբանե աշխատանքները շատ դանադաղ էին ընթացել և պրոցեսը հետ էր ընկել մինչև կառավարության փոփոխությունը: Մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որ մինչև ստանձնած ժամկետը աշխատանքներն ավարտին մոտեցվեն», – ասաց նա:

Դիտարկմանը, թե ի՞նչ կոնկրետ խնդիրների պատճառով են տրանշ 2-ում աշխատանքները դանադաղել, քանի որ Փաշինյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ խոստացել էր բացահայտումներ անել և անդրադառնալ խնդիրներին, Արշակյանն ասաց.

«Տրանշ 1-ում ու նաև 2-ում որակի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Քանի որ հարցը Քննչական կոմիտեի իրավասության տակ է գտնվում, գերադասելի չէ մեկնաբանել»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ