fbpx
Աշխարհ

«Զոմբի-եղջերուներ» ԱՄՆ-ում և Կանադայում

ԱՄՆ-ում եւ Կանադայում մահացու հիվանդություն է տարածվել եղջերուների մեջ, որը նրանց վերածում է «զոմբիի»: Տվյալները տրամադրվել են ԱՄՆ կառավարական կազմակերպության կողմից, որը վերահսկում եւ փորձում է կանխել հիվանդությունը: Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը:

«Զոմբի-եղջերուի» հիվանդությունը գրանցված է ԱՄՆ-ի շուրջ24 նահանգներում, ինչպես նաեւ Կանադայի 2 մարզերում:
Ֆորմալ կերպով, վարակը կոչվում է քրոնիկ հիվանդություն: Այն ուղեկցվում է եղջերուների գլխուղեղի եւ ողնուղեղի ախտահարումով:
Սա տարածվում է հյուսվածքների վրա, իսկ հետո հանգեցնում՝ մահվան:

Հիվանդության վերջնական փուլում «զոմբի-եղջերուները» զգալիորեն կորցնում են քաշը, սկսում դժվար կողմնորոշվել տարածության մեջ և դառնում են ագրեսիվ: Ականատեսները պնդում են, որ վարակված առանձնյակները իրենց դրսևորում են «զոմբիի» նման: Փորձագետները նշում են, որ վարակիչ հիվանդությունը 2019 թվականին ընդլայնել է իր տարածքը:
«Զոմբի-եղջերուներին» նկատել են ԱՄՆ-ի բազմաթիվ շրջաններում, ինչպես նաեւ Կանադայում: Գիտնականները նշում են, որ այս պահին ոչ մի ապացույց չկա, որ վարակը կարող է փոխանցվել մարդկանց: Սակայն այն փաստը, որ մակակա տեսակի կապիկները կարող են վարակվել, երբ ուտում հիվանդությունից սատկած եղջերվի միսը, մտահոգում է հետազոտողներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ