fbpx
Սպորտ

Էմերի. Դեռ հավատում ենք, որ մրցաշրջանը կարող ենք ավարտել առաջին քառյակում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ իր թիմի համար բարդ է մրցակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատար եռյակի հետ:

«Իհարկե, կան թիմեր, որոնք մեզնից լավ են: Պետք է ընդունել, որ մենք հետնապահ ենք առաջին քառյակի համար պայքարում: Այժմ «Արսենալն» ընդամենը վեցերորդն է, դա է իրականությունը:

Մենք դեռ հավատում ենք, որ կարող ենք մրցաշրջանն ավարտել առաջին քառյակում, բայց նաև հասկանում ենք, որ նման արդյունքի հասնելը շատ բարդ է: Մեր և առաջին եռյակի՝ «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» միջև տարբերությունը հսկայական է:
Ինչ վերաբերվում է «Չելսիին» և «Մանչեսթեր Յունայթեդին»՝ նրանց հետ կարող ենք պայքարել»,- Էմերիի խոսքը մեջբերել է FourFourTwo-ն:

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի շրջանակում իր հաջորդ հանդիպումն «Արսենալն» անցկացնելու է փետրվարի 9-ին՝ հյուրընկալվելով «Հադերսֆիլդին»:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ