fbpx
Սպորտ

Շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը

Երևանում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

67 կգ քաշային կարգում հաղթել է Սևակ Նիկողոսյանը: Նա պոկել է 115 կգ, հրել 143 կգ և մրցակիցների համար անհասանելի դարձել երկամարտի 258 կգ արդյունքով, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մասնագետները ուշադրությամբ են հետևել 73 կգ քաշայինների պայքարին:

Մասնավորապես, Արմեն Գրիգորյանը լավագույնն էր երկամարտի 292 կգ /132 կգ + 160 կգ/ արդյունքով:
Եթե Սևակը կարողանա 8-10 կգ-ով բարելավել իր ցուցանիշը, ապա հավաքականի կազմում կմեկնի Եվրոպայի առաջնություն:

Այսօր` փետրվարի 13-ին ծանրահարթակ կելնեն 81 կգ և 89 կգ քաշայինները:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ