Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ:
Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը:
Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք`
– ապահովագրական շուկայի մասնագետ,
– գյուղատնտեսական արտադրության մասնագետ,
– վնաս գնահատող,
– գյուղատնտես,
– այգեգործ,
– ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,
– գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ,
– ֆինանսական հաստատությունների մասնագետ և այլն։
Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։
Մասնակցությունը և սերտիֆիկացումն անվճար են: Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ:
Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը:
Դիմումի ձևանմուշին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/2BJsM1N