Շվեյցարիան գումար է առաջարկել ցանցահեններին քվեարկության էլեկտրոնային թեստային հանակարգը կոտրելու համար։ Սահմանվել է 50 հազար ֆրանկ (մոտ 50 հազար դոլար) պարգևավճար։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի դաշնային քարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ռենե Լենցինը։
Նրա խոսքով՝ այդ սթրես-թեստն անհրաժեշտ է անվտանգության ստուգման համար։ Պարգևավճար կտրվի նրանց, ովքեր կկարողանան փոխել քվեարկության արդյունքները կամ խախտել քվեարկության գաղտնիությունը։
Համակարգը գործում է 2004 թվականից և կիրառվում 26 կանտոններից 10-ում։ Թեստը կանցկացվի փետրվարի 25-ից մարտի 24-ը։
Անցած տարվա օգոստոսին 11-ամյա ամերիկացի դպրոցական Էմեթ Բրյուերը կոտրել էր ԱՄՆ-ում ընտրական համակարգի կայքի ճիշտ կրկնօրինակն ու փոխել ընտրությունների արդյունքները Ֆլորիդա նահանգում։
Փոխանցում է shantnews.am-ը։