2018թ․ մանածագործական արտադրատեսակների արտադրության ծավալները 2017թ․ համեմատ ավելացել են 77 տոկոսով (2018թ՝ 1.1 մլրդ դրամ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«2018թ․ հագուստի արտադրության ծավալները 2017թ․ համեմատ ավելացել են շուրջ 41 տոկոսով (2018թ՝ 22.4 մլրդ դրամ)։
Ոլորտը տնտեսական մոդելի առումով բավական աշխատատար է ու կարևոր դերակատարում ունի գործազրկության կրճատման տեսանկյունից։
Կարծում եմ, այս բնագավառում դեռ բավական չօգտագործված պոտենցիալ կա ու բնավ պատահական չէ, որ հանքահումքային ռեսուրսների արտահանման ծավալների անկումը նշանակալիորեն փոխհատուցվել է տեքստիլ արդյունաբերության արտադրանքի արտահանումով։ Ավելին, մի շարք երկրորդային տվյալներ վկայում են, որ ոլորտում ներգրավվում են նորանոր սարքավորումներ/արտադրական հզորություններ։
Սա էլ մեր հայտնի Ալեքս տեքստիլի կողմից 2017-2018թթ վճարված հարկերի դինամիկան։
Ոնց ասում են` վճարեք հարկերը և հանգիստ պառկեք քնելու?»:
https://www.facebook.com/amanukyan1/posts/3022206937805151