85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիական Chanel նորաձևության տան մոդելյեր, ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը: Այս մասին հայտնել է Le Figaro-ն:
Պարբերականի տեղեկություններով` նրա ինքնազգացողությունը վատացել էր վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:
1983 թվականից նա Chanel նորաձևության տան ստեղծագործական տնօրենն էր: Նա ստեղծել է սեփական Karl Lagerfeld ապրանքանիշը: