fbpx
Աշխարհ

Անհայտ անձինք հարձակվել են Էկվադորում Վենեսուելայի գլխավոր հյուպատոսարանի վրա

Մի խումբ զինյալներ փետրվարի 20-ին հարձակում են կատարել են Էկվադորի Գուայակիլ քաղաքում (Գուայաս արևմտյան նահանգի վարչական կենտրոն) Վենեսուելայի գլխավոր հյուպատոսարանի վրա: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը:

«Նրանք տարել են հյուպատոսական բոլոր գանձումները, ծեծել դիվանագիտական անձնակազմին և մեզ ծաղուծանակի ենթարկել մեր քաղաքական հայացքների համար»,- հայտարարել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Ֆեռնանդո Բելլոն, որի խոսքը մեջբերել է գործակալությունը: Դիվանագետի խոսքով հարձակողները յոթն են եղել:

Էկվադորի ոստիկանության աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն հռչակել էր պետության նախագահ:

ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ հայտարարել են Գուայդոյին ճանաչելու մասին և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, որի ընտրվելը նրանք օրինական չեն համարում, պահանջել են ուժային գործողություններ թույլ չտալ ընդդիմության դեմ:

Մադուրոն իրեն հայտարարել է սահմանադրական նախագահ, իսկ ընդդիմադիր խորհրդարանի ղեկավարին նա որակել է ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը և մի շարք այլ երկրներ պաշտպանել են Մադուրոյին՝ որպես Վենեսուելայի օրինական նախագահի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ