Կառավարության անդամների համար գործադիրի այսօրվա նիստը անակնկալներով սկսվեց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թեև գիրք նվիրելու օրը երկու օր առաջ էր, բայց գործադիրի անդամների համար նվերներ կան։
«Կարծում եմ, ամեն օր էլ կարելի է գիրք նվիրել», – ասաց վարչապետը։
Նա, սակայն, չասաց, թե ում կողմից են նվերները։