«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռանա մադրիդյան ակումբից:
Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է Բեյլի տրանսֆերը վաճառելու տարբերակը: «Արքայական ակումբի» ղեկավարությանն անհանգստացնում է այն փաստը, որը Բեյլը պարտվում է մրցակցությունը Վինիսիուս Ժունիորին և Լուկաս Վասկեսին:
Հաղորդվում է, որ «Ռեալում» հիասթափված են Բեյլից, որը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ցանկացել է հեռանալ, սակայն ակումբի ներկայացուցիչներն այդ ժամանակ մտափոխել են ֆուտբոլիստին:
Հայտնի է, որ Բեյլի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես նաև չի բացառվում «Տոտենհեմ» վերադառնալու տարբերակը: Հավանական է նաև, որ «Ռեալը» Բեյլի տրանսֆերը կարող է օգտագործել Կրիստիան Էրիկսենի կամ Էդեն Ազարի տեղափոխությունը կազմակերպելու հարցում:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը 2013 թվականին է 101 միլիոն եվրոյի դիմաց «Տոտենհեմից» տեղափոխվել «Ռեալ»:
Հաղորդում է armsport.am-ը։