fbpx
Աշխարհ

Աբխազիայում մեկ շաբաթից կարող է դադարել էլեկտրաէներգիայի մատակարարումը

««Ինգուրի» ՀԷԿ-ում ջրի կրիտիկական պակասի պատճառով հիդրոէլեկտրակայանը չի կարողանա էլեկտրաէներգիա արտադրել և մատակարարել Աբխազիային, այնպես որ, դե ֆակտո իշխանությունները պետք է մտածեն այլընտրանքային աղբյուրների մասին, որպեսզի էլեկտրաէներգիա չկորցնեն»,- հայտարարել է ՀԷԿ-ի ֆինանսական տնօրեն Զվիադ Քիլասոնիոն Sputnik Georgia-ին տված հարցազրույցում:

Այն, որ Աբխազիայում էլեկտրաէներգիայի մատակարարման շուրջ կարող են խնդիրներ ծագել, հայտնի դարձավ անցյալ շաբաթ ՀԷԿ-ի տնօրենների խորհրդի նախագահ Լեվան Մեբոնիայի հայտարարությունից հետո․

«Եթե Աբխազիան չիրականացնի էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումները, ապա մարտի 5-ին ջրամբարում ջուր չի մնա, քանի որ այժմ ջրամբարի ջուրը գտնվում է ամենացածր մակարդակի վրա»:

Տեղական «Չերնոմորէներգո» ընկերությունը հայտարարել է սահմանափակումների, բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակացույցի ներդրման մասին:

Այժմ Աբխազիայի իշխանությունները բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիա ներմուծելու ուղղությամբ: Եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա ՌԴ-ից ներմուծվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսի վարձը ստիպված կլինի վճարել Վրաստանի կենտրոնական իշխանությունը:

Ինգուրի ՀԷԿ-ը Կովկասի խոշորագույն հիդրոէլեկտրակայանն է: Կառուցվել է 1970-ական թվականներին: Ներկա պահին ձեռնարկության արտադրած հզորությունը կազմում է 1300 ՄՎտ, ինչը Վրաստանի տարածքի էլեկտրաէներգիայի պահանջարկի կեսն է: Ձմռանը «Ինգուրի» հիդրոէլեկտրակայանի գրեթե ողջ արտադրած էլեկտրաէներգիան մատակարարվում է Աբխազիա:

Նշենք, որ «Ինգուրի» ջրամբարը վրացական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում է, իսկ Էրիսսկալի գետի վրա գտնվող 4 տարբեր դիսկրետ հիդրոէլեկտրակայանները, Գալիի ջրամբարը և վերահսկիչ վահանակը վերահսկվում են Աբխազիայի իշխանությունների կողմից:

Աղբյուր՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ