Իսպանիայում ռուս մեդիամենեջեր Իգոր Մալաշենկոյի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, РИА Новости գործակալությանը հայտնել է Քսենիա Սոբչակի նախընտրական շտաբում հանգուցյալի նախկին գործընկեր Տիմուր Վալեևը:
«Այժմ մահվան պատճառների բացահայտման հարցն է լուծվում: Եթե գործը վարի Իսպանիայի ոստկանությունը, այդ ամենը (հրաժեշտի արարողությունն ու հուղարկավորությունը) կձգձգվի», – նշել է նա:
Նա նաև պատմել է, որ այս գիշեր Իսպանիա է ժամանել Մալաշենկոյի կինը՝ Բոժենա Ռինսկան, և արդեն զրուցել է ոստիկանության աշխատակիցների հետ:
Իգոր Մալաշենկոյի մահվան մասին հայտնի է դարձել նախօրեին: Նախնական տվյալով՝ նա ինքնասպանություն է գործել: