Բուլղարիայի Ռուսե քաղաքում այսօր` փետրվարի 27-ին մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական հերթական մրցաշարը:
Գոտեմարտողների թվում են նաև մեր երկրի ներկայացուցիչներ, 82 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը, Էդվարդ Սարգսյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մարտի 4-ին ավարտվող այդ մրցաշարը Հայաստանի պատվիրակների համար ստուգողական նշանակություն ունի: Հայրենիք վերադառնալուց հետո տղաները կմիանան հավաքականին, որը կմասնակցի Բելառուսի «Ստայկի» մարզավանում անցկացվող ուսումնամարզական հավաքին:
Ավարտին կհաջորդի ուղևորությունը Բուխարեստ, որտեղ ապրիլի 8-ին կսկսվի Եվրոպայի առաջնությունը:
Հաղորդում է armsport.am-ը։